ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՅՈՒՆՈՐԵՆ ԶԱՐԳԱՆՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ25 մարտի 2005 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Ռուս-հայկական հարաբերությունները կայունորեն զարգանում են բոլոր ուղղություններով: Այս մասին Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների այսօր Երեւանում կայացած համատեղ մամուլի ասուլիսւոմ հայտարարելն է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Նրա խոսքեորվ` դրա լավագույն վկայությունն է Հայաստանում Ռուսաստանի տարվա բացումը: «Ես հուսով եմ, որ նախատեսված բոլոր 200 միջոցառումները կանցկացվեն,- նշել է Պուտինը: Նրա կարծիքով` դրանք ավելի շատ կլինեն, քանզի մշտապես հայտնվում են նոր հայցեր տարածաշրջաններից: «Առջեւում մենք ունենք կարեւոր եւ նշանակալից իրադարձություն` Մեծ Հայրենական պատերազմի հաղթանակի 60-ամյակը,- նշել է նա,- եւ շատ միջոցառումներ Հայաստանում Ռուսաստանի տարվա շրջանակներում նվիրված են հիմնականում այդ տարեդարձին: Մեր ժողովուրդները ուս-ուսի տված պաայքարել են նացիզմի դեմ: Մեր պատմության այդ հիշարժան օրը մենք կնշենք միասին»: Վ.Պուտինը երախտագիտություն է հայտնել Հայաստանի նախագահին նրա որոշման համար` Մոսկվա ժամանել Մեծ Հայրենական պատերազմի հաղթանակի 60-ամյակի տոնակատարության նախօրեին եւ մայիսի 9-ին մասնակցել այդ կապակցությամբ իրականացվող հանդիսավոր միջոցառումներին: Ռ.Քոչարյանն իր հերթին նշել է, որ անհրաժեշտ է հագեցնել ծրագիրը Հայաստանում Ռուսաստանի տարվա կապակցությամբ, որպեսզի տարվա ըբնթացքում Հայաստանի քաղաքացիները ստանան լիարժեք պատկերացում կազմեն ներկայիս Ռուսաստանի մասին: Պատասխանելով այն հարցին, թե հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ մշակութային կապերը դառնում են տարիքային կատեգորիա, Վ.Պուտինը նշել է, որ նման խնդիր գոյություն ունի եւ կապված է նախ եւ առաջ վերջին տարիներին ժողովուրդների միջեւ շփումների սահմանափակման հետ: «Դա կրում է ոչ այնքան քաղաքական, որքան տնտեսական բնույթ` համագործակցության ծավալների, մշակությանին ծավալների կրճատման` կապված այն բանի հետ, որ մարդկանց դժվար է տեղաշարժվել հետխորհրդային տարածքում, քան միավորված պետության շրջանակներում: Այդ հարցերը մշտապես քննարկվում են»,- նշել է նախագահը եւ շարունակել. «Մենք մշտապես հնարավորություններ ենք փնտրում հաղթահարելու այդ դժվարությունները, դրան է նվիրված հետխորհրդային տարածքում բոլոր միավորումների գործունեությունը»: Նրա խոսքերով` հատուկ ուշադրություն պետք է հատկացվի երիտասարդական փոխանակմանը եւ երիտասարդների ներգրավմանը երկու երկրների համագործակցությունում: «Ես հուսով եմ, որ Հայաստանում Ռուսաստանի տարվա շրջանակներում միջոցառումները կնպաստեն տարիքային կատեգորիային հայ-ռուսական հարաբերություններում: Նրա կարծիքով` այդ ոլորտում կարելի է ակտիվորեն օգտագործել ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցությունների հնարավորությունները: Նա հատուկ ընդգծել է Հայաստանում «Կուլտուրա» հեռուստաալիքի հեռահաղորդակցման կարեւորությունը: «Ռուսական ալիքները կարող էին ավելի հաճախ ծրագրեր պատրաստել նախկին խորհրդային երկրների մասին: Ափսոս է կորցնել այն, ինչ շատ սերունդների աշխատանքի արդյունք է»,-ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |