ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՊԵՐՄԻ ՄԱՐԶԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏՐԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանդիպել է Պերմի մարզի նահանգապետի պաշտոնակատար Օլեգ Չիրկունովի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը արձանագրել են երկկողմ ուղղակի հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը: Ա.Մարգարյանը կարեւորել է շփումների ակտիվացումը ձեռներեցների միջեւ, Հայաստանում եւ Պերմի մազրում արտադրվող ապրանքների մասին տեղեկատվության փոխանակումը: Նշվել է որ տնտեսական համագործակցությանը կնպաստի նաեւ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի եւ «Հայ-ռուսական գործարար համագործակցության ասոցիացիայի» գործունեությունը: Որպես երկկողմ համագործակցության գերակա ճյուղեր նշվել են նաեւ զբոսաշրջության, գիտության եւ կրթության, մշակույթի ոլորտները:


 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---