ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐ Է ՏԵՍՆԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԱԶԱՏՎԱԾ ԱՆՑՅԱԼԻ ԲԵՌԻՑ

PanARMENIAN.Net - Եթե Հայոց ցեղասպանբությունը ճանաչվեր եւ դատապարտվեր, մարդկության պատմության մեջ այլեւս նման ողբերգական էջեր չէին լինի: Այդ մասին այսօր «Ծանրագույն հանցանք, ծայրահեղ մարտահրավերներ.Հայոց ցեղասպանությունը եւ մարդու իրավունքները» միջազգային համաժողովում հայտարարել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Հայաստանի կառավարության եւ հայ ժողովրդի անունից Անդրանիկ Մարգարյանը շնորհակալություն է հայտնել այն երկրներին, որոնք ապաստան են տրամադրել եւ օգնել են ցեղասպանությունից փրկված հազարավոր հայերին: Հայոց ցեղասպանությունը իր բոլոր ծանրագույն հետեւանքներով ահավոր հարված է եղել, առաջին հերթին, հայկական նույնականության համար, երբ ժողովրդի մեծ մասը զրկվել է իր պատմական հայրենիքում ապրելու հնարավորությունից, ավելացրել է Ա.Մարգարյանը: Հայաստանի վարչապետը հայտարարել է.«Գաղտնիք չէ, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը հանդիսանում է հայ-թուրքական հարաբերությունների անկյունաքարը, ինչն, ի դեպ, բավականին հստակ սահմանված է համաժողովի օրակարգում.«...բաժանված պատմությամբ, միավորված աշխարհագրությամբ»: Հայաստանի կառավարությունը հայտարարել է եւ հայտարարում է առանց նախնական պայմանների Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու իր պատրաստակամության մասին: Սակայն Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ցանկացած նախաձեռնություն ավարտվում է Թուրքիայի կողմից այս կամ այն պայմանի առաջադրմամբ: Իրականում, հայ-թուրքական վստահության աստաիճանական վերականգնումը կնպաստի անվտանգության եւ տարածաշրջանային համագործակցության զարգացմանը, Հարավային Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը: Հայաստանը լիովին համաձայն է եվրոպական քաղաքական շրջանակների դիրքորոշման հետ, ըստ որի ԵՄ անդամակցության հայտ ներկայացրած երկիրը, առնվազն պարտավոր է ցուցաբերել անցայլի դատապարտման ունակություն` ներառյալ իր պատմական մեղքի ճանաչումը: Մեզ համար կարեւոր է տեսնել Թուրքիային անցյալի բեռից, իր պատմության ժխտման քաղաքականությունից ազատված: Սակայն, արդի Թուրքիան, լինելով Օսմանյան կայսրության իրավահաջորդը, Հայոց ցեղասպանության փաստի ժխտմամբ դրել է իրեն ինքնամաքրման եւ իր պատմության հետ հաշտեցման գործընթացից դուրս, մնալով միակ երկիրը, որը ձգտելով Եվրամիություն, ժխտման հոգեբանությունը դարձրել է պետական քաղաքականություն, շարունակելով ազգային անհանդուրժողականության եւ էթնիկ անհամատեղելիության քաղաքականությունը:


 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---