ՎՐԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԽՍՏՈՐԵՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

PanARMENIAN.Net - Վրաստանի տարածքում հայկական եկեղեցիների եւ սրբությունների նկատմամբ ոտնձգության բազմաթիվ փաստերի կապակցությամբ երկրի գլխավոր դատախազ Զուրաբ Ադեաշվիլին հայտարարել է. «Մենք խստորեն արձագանքելու ենք նման փաստերին, եթե այդպիսիք լինեն», տեղեկացնում է «Երկիր» թերթը: Երեւանում այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, որին մասնակցել է նաեւ Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Ադեաշվիլին նշել է նաեւ, որ նախկինում նման մեկ փաստի առնչությամբ քրեական գործ հարուցվել է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---