ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐ. ՔՈՉԱՐՅԱՆ-ԷՐԴՈՂԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՇԱՀԱՎԵՏ ԿԼԻՆԵՐ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թաիբ Էրդողանի հետ շահավետ կլիներ առաջին հերթին Թուրքիային, քանի որ հենց նրան է անհրաժեշտ ապացուցել եվրոպական հանրությանը իր պատրաստակամությունը շփումներ հաստատել Երեւանի հետ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, նման հանդիպման անցկացումը այդքան էլ այժմէական հարց չէ հայկական քաղաքական օրակարգում: «Վերջին ամիսներին հայկական կողմը ոչ մի անգամ չի հայտարարել Թուրքիայի ղեկավարության հետ հանդիպելու մտադրության մասին, սակայն, ես համոզված եմ, որ Ռոբերտ Քոչարյանը կարձագանքեր Անկարայի նման առաջրկին, եթե այն ստացվեր, քանի որ երկու երկրների ներկայացուցիչները իրոք շատ բան ունեն քննարկելու»,-հայտարարել է Օսկանյանը: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը գտնում է, որ թուրքական դիվանագիտությունը բացթողում է թույլ տվել.«մշտապես հայտարարելով Քոչարյան-Էրդողան հանդիպման հնարավորության մասին, նրանք կարծում էին, որ Հայաստանի նախագահը Վարշավայում կանի առաջին քայլը եւ կնախաձեռնի երկկողմ հանդիպում»: «Թուրքական դիվանագիտության հաշվարկները սխալ եղան, եւ դա ինձ շատ զարմացրեց, քանի որ թուրք դիվանագետները միշտ աչքի են ընկել իրենց հմտությամբ»,-նշել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարրը: Նրա խոսքերով, թուրքական դիվանագիտության նման վրիպումը հանգեցրեց նրան, որ վերջերս Հայաստանի նախագահի եւ Թուրքիայի վարչապետի միջեւ նամակագրությունից հետո գրանցված հաջողությունը երկկողմ հարաբերություններում ի չիք դարձվեց: Թուրքական դիվանագիտության երկրորդ սխալը, որ, ըստ Օսկանյանի, Էրդողանի կոշտ ելույթն էր, որն այն տպավորությունը ստեղծեց եվրոպացիների մոտ, որ երկկողմ հարաբերություններում ընդհանրապես ոչ մի առաջընթաց չկա: «Եվ դա դեմ է հենց Թուրքիայի շահերին, որը ցանկանում է ինտեգրվել եվրոպական ընտանիք: Չէ որ միացյալ Եվրոպան Թուրքիայի առաջ մի շարք պայմաններ է դրել, այդ թվում եւ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Հայաստանի հետ սահմանի ապաշրջափակման վերաբերյալ»,-նշել է ՀՀ ԱԳ նախարարը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:




 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---