ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ «ՀԱՂԹԱՆԱԿԻ ԶԲՈՍԱՅԳԻ»

PanARMENIAN.Net - Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ Երեւանի «Հաղթանակի զբոսայգի» են այցելել Հայաստանում Ռուսաստանի եւ Ուկրաինայի դեսապանատների, Հայաստանի եւ Ռուսաստանի զինված ուժերի ներկայացուցիչները: Ծաղկեպսակներ են դրվել Անհայտ զինվորի շիրիմին: Արարողությանը մասնակցել է Հայաստանի զինված ուժերի շտաբի պետ, պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը: Ինչպես նշել է Հայաստանի նախագահի ռազմական հարցերով խորհրդական գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը, այդ տոնը 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մարտական գործողությունների ընթացքում բոլոր զոհվածների հիշատակի օրն:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---