ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼՈՒՄ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը ընտրությունների երկրորդ փուլում չի պաշտպանի Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի թեկնածությունը: Այդ մասին այսօր լրագրողներին է հայտնել Արամ Հարությունյանը, որը փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում հավաքել էր ձայների նվազագույն քանակը: Արամ Հարությունյանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլ դուրս եկած թեկնածուներին` Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանին, ինչպես նաեւ նրանց աջակցող ուժերին կոչ է արել «հանդուրժողականություն դրսեւորել հանուն երկրի կայունության եւ անվտանգության ապահովման»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---