ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԵՎՍ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ 3 հունիսի 2005 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներ Ջաննի Բուկիկիոն, Այվարս Էնձինսը եւ Սիմոնա Գրանատա-Մենգինին հանդիպել են ՀՀ քաղաքական ուժերի կոալիցիայի, ինչպես նաեւ խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների հարցերով ՀՀ նախագահի ներկայացուցչի հետ, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: «Մենք տվել ենք իրավական, ոչ թե քաղաքական գնահատական»,- հանդիպման ժամանակ հայտարարել է Ջաննի Բուկիկիոն` մեկնաբանելով Վենետիկի հանձնաժողովի արտահայտությունը սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ: Թեեւ Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունների զգալի մասն արտացոլվել է նոր ընդունված փաստաթղթում, եվրոպացի փորձագետներին չեն բավարարում որոշ խնդիրների` իշխանության թեւերի հավասարակշռման, արդարադատության համակարգի անկախության եւ տեղական ինքնակառավարկան համակարգի հարցը: Կոալիցիայի ներկայացուցիչները միակարծիք էին, որ Վենետիկի հանձնաժողովը վաղ է գնահատել նախագիծը եւ այն պետք է լուրջ փոփոխությունների ենթարկվի մինչեւ երկրորդ ընթերցման ներկայացնելը: ՀՀ նախագահի ներակայացուցիչը ԱԺ-ում Արմեն Հարությունյանը եւս փաստեց, որ առաջին ընթերցմամբ ընդունված` Սահմանադրության փոփոխությունների նախագիծը դեռ շատ կլրամշակվի` առաջինից երկորրդ ընթերցման ժամանակահատվածում: «Մենք պատրաստ են մեր համագործակցությունը շարունակել»,-ամփոփել է Բուկիկիոն: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |