ՀԱՅ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ԿՄԵԿՆԵՆ ԻՐԱՔ ՀՈՒԼԻՍԻ 13-ԻՆ

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Էվանսին` Հայաստանում ԱՄՆ-ի նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Ռասել Գրիմլեյի ներկայացման առիթով: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապեստ Սեյրան Շահսուվարյանը: Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց նախկին ռազմական կցորդ, փոխգնդապետ Ջեֆրի Փրեդմորին` իր ծավալած գործունեության համար` նշելով, որ վերջինիս պաշտոնավարման 2,5 տարիների ընթացքում առավել խորացել է հայ-ամերիկյան համագործակցությունը ռազմական բնագավառում: Անդրադառնալով հայ խաղաղապահների երկրորդ հերթափոխի` հուլիսի 10-ին կայանալիք թռիչքի հետաձգմանը` ԱՄՆ դեսպանը տեղեկացրեց, որ դա պայմանավորված է զուտ տեխնիկական պատճառներով: Ներկայումս ՀՀ պաշտպանության նախարարության եւ ամերիկյան հրամանատարության կողմից աշխատանքներ են տարվում հայ խաղաղապահների ուղեւորությունն Իրաք հուլիսի 13-ին կազմակերպելու ուղղությամբ:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---