Վ.Օսկանյան.Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբին այլընտրանք չկա 6 հոկտեմբերի 2005 - 15:57 AMT PanARMENIAN.Net - «Մի շարք սկզբունքային պահերով հայկական եւ ադրբեջանական կողմերի դիրքորոշումները ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մերձեցել են: Կարելի է հուսալ, որ նման տարրերի ավելցմանը զուգընթաց դիրքորոշումները կարտահայտվեն նաեւ թղթի վրա»,-հայտարարել է լրագրողների հետ զրույցում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Ըստ նրա, մոտեցումների ընդհանրությունը, մասնավորապես, տեսանելի է «կարգավիճակի, անվտանգության եւ տարածքների» հարցերի շուրջ: «Սակայն, ներկայումս հարցի կարգավորման պատրաստի փաթեթ չկա, եւ դժվար է ասել, կհանգեցնի արդյոք ներկայիս իրավիճակը դրա լուծմանը»,-նշել է Վ.Օսկանյանը: Անդրադառնալով ղարաբաղյան հարցի շուրջ քննարկումների տեղափոխմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափից այլ ձեւաչափ, մասնավորապես, Եվրոպայի Խորհուրդ, ինչը բազմիցս օգնում է ադրբեջանական պատվիրակությունը, ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ քննարկումներ ղարաբաղյան հարցի շուրջ կարող են լինել ամենուր, «դա նույնիսկ օգտակար է»: «Սակայն խնդրի կարգավորման շուրջ լիարժեք քննարկումների համար կա մեկ կառույց` ԵԱՀԿ Մինսկի խումբը: Իհարկե, Ադրբեջանը կարող է բարձրացնել խնդիրը այլ ձեւաչափ տեղափոխելու հարցը` դա յուրաքանչյուր պետության ինքնիշխան իրավունքն է: Սակայն մի բան ակնհայտ է, որ ղարաբաղյան խնդիրը կարող է կարգավորվել միայն ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում: Այդ փաստը ճանաչում է նաեւ միջազգային հանրությունը»,-հայտարարել է Վ.Օսկանյանը` ավելացնելով, որ տարբեր տեղերում եւ կառույցներում անցկացվող բանակցությունները հարկ է տարբերել միմյանցից: Ընդ որում Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նկատել է, որ «եթե վաղը որոշում կայացվի քննարկել այդ հարցը այլ ձեւաչափում` կքննարկենք այլ ձեւաչափում: Սակայն այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբին այլընտրանք չկա: Անդրադառնալով Լեռնային Ղարաաբղի մասնակցությանը բանակցային գործընթացին, նախարարը հայտարարել է, որ դա անխուսափելի է: «Երբեւէ Լեռնային Ղարաբաղը կդառնա բանակցային գործընթացի լիիրավ մասնակիցը: Դա գիտակցում է նաեւ ադրբեջանական կողմը »,-նշել է նա: Բացի այդ, Վ.Օսկանյանը, վկայակոչելով Լեռնային Ղարաբաղի գծով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերին, հույս է հայտնել, որ Ադրբեջանում կայանալիք խորհրդարնական ընտրություններից հետո ղարաբաղյան կարգավորման շուրջ լուծումները կգտնվեն, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Կոբախիձեն հրաժարվել է ԱՄՆ այցից` պայմանը «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման կասեցումն էր ԱՄՆ դեսպանն ասել է, որ Վրաստանի կառավարության ընտրությունը «հեռացրել է երկիրը եվրաատլանտյան ապագայից»։ ԿԳՄՍՆ․ «Վերջին դաս»-ը կազմակերպելիս բացառել դրամահավաքը Վերջին դասը նախատեսված է մայիսի 24-ին և 25-ին Արշակյան․ Ճանապարհ փակելով հարց չեն լուծում՝ չի կարելի նման բան անել Արշակյանը կոչով դիմել է սահմանամերձ գյուղերի բնակիչներին՝ վստահեցնելով, թե նրանց թիկունքում ոչինչ չի արվում Բաքվում խոստովանել են՝ Քարին տակը հիմնահատակ ավերել են․ Տեղում միայն մեկ՝ անհասկանալի օբյեկտ է կառուցվում Հրապարակվել են նաև արբանյակային լուսանկարներ |