Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հնդկաստանի փոխնախագահը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբեչտ Քոչարյանն այսօր հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի փոխնախագահ Բհարիոն Սինգհ Շեխավատի հետ` հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Ռ. Քոչարյանը Հնդկաստանի փոխնախագահի այցը դիտել է որպես երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված նոր եւ կարեւոր քայլ: Ընդգծելով երկու երկրների քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը, Բհարիոն Սինգհ Շեխավատը հիշեցրել է 2003թ.-ին Ռ.Քոչարյանի պաշտոնական այցը Հնդկաստան: Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են միջազգային ատյաններում երկու երկրների բավականին արդյունավետ համագործակցությունը: Կողմերի կարծիքով, Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ տնտեսական կապերը լիովին չեն արտացոլում առկա հնարավորությունները: Որպես համագործակցության կարեւոր ուղղություն Հանրապետության նախագահն առանձնացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտը, որտեղ Հնդկաստանն ունի մեծ հաջողություններ, իսկ Հայաստանը ոլորտի զարգացումը հայտարարել է գերակայություն: «Մենք ակնկալում ենք կոնկրետ քայլեր, որոնք հնարավորություն կտան համագործակցության ավելի լայն դաշտ ձեւավորել»,-ավելացրել է ՀՀ նախագահը:



Զրուցակիցները նշել են, որ Հայաստանում արդեն կան հնդկական գործարար շրջանակի գործունեության հաջող օրինակներ: Հնդիկ գործարարները ներդրումներ են կատարել Հայաստանի լեռնամետալուրգիայի, ադամանդի եւ ոսկու վերամշակման արտադրությունում, Հնդկաստանը մեծ օժանդակություն է ցուցաբերել Հայաստանին գյուղտեխնիկայի վերազինման հարցում: Երկու երկրները պատրաստակամություն են հայտնել նաեւ շարունակել համագործակցությունը գիտության, կրթության բնագավառում: Նշվել է, որ Երեւանում այսօր ուսանում են բազմաթիվ հնդիկ ուսանողներ: «Մեր նպատակն է Հայաստանը դարձնել մտավոր ծառայությունների եւ կրթական կենտրոն»,- հայտարարել է Ռ. Քոչարյանը: Հայ-հնդկական հարաբերությունների զարգացման գործում կարեւորվել է նաեւ հնդկահայ համայնքի դերը, որի անդամները լիովին ինտեգրվել են երկրի կյանքում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---