Ալեքսիս Լոբերը հավաստիացրել է, որ ԵՄ-Հարավային Կովկաս բանակցությունները շուտով կսկսվեն

PanARMENIAN.Net - «Ընդլայնված Եվրոպա.Նոր հարեւաններ» ծրագիրը նոր է, սակայն նրա հիմքը նախկինն է` Եվրոպայի հետ քաղաքական եւ տնտեսական համագործակցության զարգացում եւ ամրապնդում: Այդ մասին հայտարարեց Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ալեքսիս Լոբերը նոյեմբերի 3-ին Հայաստանում Եվրոպական նոր հարեւանության քաղաքականության հեռանկարներին նվիրված միջազգային համաժողովի բացմանը, տեղեկացնում է»: Նա հիշեցրեց, որ Եվրոպական միության եւ Հարավային Կովկասի երեք երկրների միջեւ ստորագրվել է «Գործընկերության եւ համագործակցության մասին» համաձայնագիր, եւ նշեց այդ համաձայնագրի իրականացման համար հայկական կողմի ռազմավարություն մշակելու անհրաժեշտությունը: Ըստ նրա` Հայաստանի կառավարությունը պետք է որոշի, թե վերոնշյալ փաստաթղթի հատկապես որ դրույթներն են առաջնային:



Ալեքսիս Լոբերը նկատեց, որ բոլոր 17 երկրները, որ ընդգրկված են ԵՄ «Նոր հարեւաններ» ծրագրում, պետք է հաստատեն իրենց նվիրվածության ժողովրդավարական արժեքների նկատմամբ: Ըստ նրա` 17 երկրներից յուրաքանչյուրի կողմից Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրի շրջանակում պատրաստվող գործողությունների պլանը համաձայնեցվում է ԵՄ-ի հետ եւ առաջին հերթին քաղաքական փաստաթուղթ է: Նա ափսոսանք հայտնեց, որ Հայաստանի գործողությունների պլանը, չնայած սեպտեմբերի սկզբին նախանշված ժամկետին, մինչ օրս համաձայնեցված չէ ԵՄ-ի հետ Հարավային Կովկասի երկրներից մեկի պատճառով: Լոբերը դժվարացավ նշել ԵՄ-ի եւ Հարավային Կովկասի երկրների միջեւ բանակցությունների նոր ժամկետ, սակայն հավաստիացրեց, որ այդ բանակցությունները շուտով կսկսվեն: Ալեքսիս Լոպերը հայտարարեց, որ «Նոր հարեւաններ» ծրագիրը նախատեսում է ժողովրդավարական հաստատությունների ուժեղացում, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի կատարելագործում, ձեռներեցության ոլորտում մթնոլորտի բարելավում, պետական հատվածի ուժեղացում, պայքար կոռուպցիայի դեմ, Հայկական ԱԷԿ-ի պարտադիր փակում: Նրա խոսքերով, Նոր հարեւանության ծրագրի մասնակիցները կարող են դառնալ, ե՛ւ կարող են չդառնալ ԵՄ անդամներ, ծրագիրը կոնկրետ նպատակ չի դնում ԵՄ ընդունել այս կամ այն պետությանը, սակայն, միաժամանակ, նաեւ չի բացառում դա»:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---