Ռ.Քոչարյանը կոչ է արել ակտիվացնել հայ-հունական միջխորհրդարանական համագործակցությունը11 նոյեմբերի 2005 - 13:43 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանը Հունաստանին համարում է բարեկամ երկիր, եւ այդ բարեկամությունը վերջին տարիների հետեւողական հարաբերությունների ճանապարհով է զարգացել»,-հայտարարել է պաշտոնական այցով Հունաստանում գտնվող Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր հույն գործընկեր Կարոլոս Պապուլիասի հետ հանդիպումից հետո: Հայաստանի նախագահի խոսքերով, երկու երկրների միջեւ եղել են սիստեմատիկ քաղաքական շփումներ, որոնց մակարդակը գոհացուցիչ է: Քոչարյանը նշել է նաեւ այդ կապերի զարգացման անհրաժեշտությունը: ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել տարբեր ոլորտներում Հայաստանին Հունաստանի աջակցության եւ համագործակցության ծրագրերին զարկ տալու համար: Նա նշել է, որ բարեփոխումների ծրագրեր կան, եւ այդ բարեփոխումները պետք է լինեն ի նպաստ երկու երկրների: Ինչ վերաբերվում է Կ.Պապուլիասի հետ բանակցություններին, Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ տարբեր հարցեր են քննարկվել, քննարկումները բովանդակալից էին եւ հատկապես ծանրացել են Կովկասյան, Բալկանյան եւ Հունաստանի տարածաշրջանի խնդիրների վրա: Նախագահ Պապուլիասի հետ հանդիպումից անմիջապես հետո ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է երկրի վարչապետ Կոստաս Կարամանլիսի հետ: Ջերմ ու բարեկամական մթնոլորտում քննարկվել են երկու երկրների գործնական հարաբերությունների զարգացման հեռանկարները: Այնուհետեւ հայկական պատվիրակությունը հանդիպել էխորհրդարանի նախագահ Աննա Բենակի Փսարուդայի հետ: Խորհրդարանի նախագահը հավաստիացրել է, որ Հունաստանը ոչ միայն հնարավորինս կնպաստի երկու երկրների փոխհարաբերությունների զարգացմանը, այլեւ կաջակցի Հայաստանին միջազգային մակարդակում: Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ Հունաստանի եւ Հայաստանի համագործակցությունը բավականին ակտիվ փուլ է մտել, հունական բիզնեսը հետաքրքրություն է ներկայացնում եւ բավականին լավ մակարդակի վրա է Հայաստանում: Նա կոչ է արել ակտիվացնել երկու երկրների խորհրդարանական համագործակցությունը: Այնուհետեւ Աթենքի քաղաքապետարանում տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը քաղաքապետ Դորա Բակոյանիի հետ: Դ.Բակոյանին անդրադարձել է հայ եւ հույն ժողովուրդների դարավոր բարեկամությանը, մշակույթին, Բյուզանդական կայսրության շրջանում հայերի ներդրումին եւ քրիստոնեական հավատքի դարերի ընթացքում կերտված մշակույթին: Անդրադառնալով Օսմանյան Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանությանը` նա նշել է, որ պատմական այդ հողերի վրա, ուր դարերով ապրել են հայեր եւ հույներ, այսօր մնացել են անցյալի հետքերը միայն: ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել, որ Աթենքն ընդունել է բազմահազար հայ գաղթականների, որոնք տասնամյակների ընթացքում ներգրավվել են հունական կյանքում եւ իրենց ներդրումը բերել հունական իրականությանը: Նշենք, որ Հունաստան կատարած այցի ընթացքում Ռ.Քոչարյանը ծաղկեպսակ է դրել Սինդաղմայի Անհայտ զինվորի հուշարձանին, ինչպես նաեւ հանդիպել է հունական ընդդիմության եւ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, հաղորդում է Աթենքում հրատարակվող «Ազատ օր» թերթը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |