Ռոբերտ Քոչարյան.Հայաստանը երբեք դեմ չի եղել Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը22 նոյեմբերի 2005 - 18:10 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանը երբեք հանդես չի եկել Եվրոպական Միությանը Թուրքիայի անդամակցության դեմ»,-հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր Լյուբլյանայում Սլովենիայի նախագահ Յանեշ Դռնովշեկի հետ համատեղ մամլո ասուլիսում: «Մենք միայն ասել ենք, որ անդամակցության գործընթացը եւ ԵՄ-ի կողմից առաջադրվող պայմանները պետք է միասնական լինեն բոլոր թեկնածու երկրների համար: Մենք գտնում ենք, որ չպետք է լինեն որեւէ արտոնյալ պայմաններ, որոնք պայմանավորված են այս կամ այն երկրի ռազմավարական դիրքով, չափսերով կամ բնակչության քանակությամբ»,- հայտարարել է Հայաստանի նախագահը: Նա նաեւ նշել է, որ ԵՄ-ին անդամակցել ձգտող երկրները «պետք է լավ հարաբերություններ հաստատեն իրենց հարեւանների հետ եւ ճանաչեն իրենց պատմության էջերը, որքան էլ ծանր դրանք լինեն»: «Իսկ ինչ վերաբերվում է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բուն գործընթացին, ապա մեզ համար այն կունենա դրական բնույթ, քանզի մենք կունենանք ավելի կանխատեսելի հարեւան, իսկ Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը կդառնա մեր սահմանը ԵՄ-ի հետ», - ասել է Ռոբերտ Քոչարյանը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |