Վ.Օսկանյանը եւ Մեծ Բրիտանիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության հարցը

PanARMENIAN.Net - Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանին հավատարմագրերի կրկնօրինակներն է հանձնել Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպան Էնթոնի Ջոն Ջեյմս Քենթորը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում գոհունակություն հայտնելով հայ-բրիտանական հարաբերությունների ներկա վիճակից` կողմերը նշեցին, որ դեռեւս շատ անելիքներ կան կապերի խորացման ուղղությամբ, ինչին կարող են նպաստել կոնկրետ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը: Այնուհետեւ մտքեր փոխանակվեցին ԵՄ հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի գործողությունների ծրագրի եւ միջազգային ու տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ: Վարդան Օսկանյանն ընդհանուր գծերով ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա ընթացքը եւ հայ-թուրքական հարաբերությունների վիճակը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---