Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի իրագործումը եվրաինտեգրման կարեւոր քայլ է20 հունվարի 2006 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 19-ին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Ավստրիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատու Պիտեր Շիդերի հետ, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում Պ.Շիդերը ներկայացրեց Ավստրիայի, որպես Եվրոպայի Միությունում նախագահող երկրի մոտեցումները Եվրոպական նոր հարեւանության քաղաքականության եւ Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ: Երկուստեք կարեւորվեց այդ քաղաքականության շրջանակներում Հայաստանի գործողությունների ծրագրի իրականացումը ինչպես Եվրոպական ինտեգրման, այնպես էլ` Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների խորացման ուղղությամբ: Պ.Շիդերի խնդրանքով Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը ներկայացրեց Հայաստանում Սահմանադրության փոփոխություններից հետո ստեղծված իրավիճակը եւ բարեփոխումների օրակարգը: Քննարկվեցին տարածաշրջանային համագործակցությանն առնչվող խնդիրներ: Հունվարի 20-ին նախատեսվում է Ազգային ժողովի նախագահի ելույթը Ավստրիայի Հումանիտար գիտությունների ինստիտուտի եւ ԵՄ նախագության հովանու ներքո անցկացվող «Հետհամայնատիրական երկրներում ժողովրդավարացման աջակցության ռազմավարություններ» թեմայով միջազգային խորհրդաժողովի ժամանակ: Ուշագրավ Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Ամենաընթերցվողը բաժնում | ՀԱՊԿ․ ՀՀ–ն շարունակում է լինել կառույցի լիիրավ անդամ Այնտեղ նաև ուշադրությունը հրավիրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն պարզաբանմանը ԲՀԿ․ Անթույլատրելի է ներքաղաքական հարցերի, խնդիրների լուծումը տեսնել լուսաձայնային նռնակների մեջ Նշվում է, որ դա կբերի նոր փակուղու Տիգրան Ջրբաշյանը` միջազգային DevelopmentAid–ին. «Հիմնական ժողովրդագրական փոփոխությունների մեկնարկը տրված է» Ջրբաշյանն առանձնացրել է նաև զբաղվածության նորարարական ռազմավարության մշակման նախագիծը Evocabank-ը ներգրավել է 4 մլն դոլար responsAbility-ից Վարկային միջոցները կուղղվեն ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը |