Արթուր Բաղդասարյանը շնորհավորել է Հայաստանի կանանց` Կանաց միջազգային օրվա կապակցությամբ

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը շնորհավորական ուղերձ է հղել մարտի 8-ի` Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, որտեղ ասվում է. «Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի - սփյուռքի բոլոր հայ կանանց մարտի 8-ի` Կանանց միջազգային օրվա առիթով: Գարնան ու զարթոնքի, վերածննդի հետ կանանց տոնի համընկնումը իսկապես խորհրդանշական է - վերահաստատում է կանանց բնորոշ դերը` ուրախություն ու երջանկություն, վստահություն ու կյանքի շարունակություն պարգ-ողի: Հայոց պատմության էջերում հազարավոր վկայություններ կան այն մասին, որ ազգի ու պետության համար ծանր վիճակներում կանայք հավասարը հավասարի պես տղամարդկանց հետ ոտքի են ելել` պաշտպանելու իրենց հայրենիքն ու տունը` միաժամանակ մնալով քնքուշ ու բարի:



Վստահ եմ, որ ազգապահպան ու կենսական այդ առաքելությունը հայ կանայք այսօր էլ շարունակում են ու մնալու են մեր հարատ-ման երաշխիքը միշտ` թե հայրենիքում, թե հայրենիքից դուրս:

Վերստին ջերմորեն շնարհավորում եմ բոլոր կանանց` իրենց տոնի առիթով ու մաղթում եմ երջանկություն, հաջողություններ ու բոլոր նվիրական իղձերի իրականացում»:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---