ՀՀ ԱԳՆ. Խորհրդակցությունները Բրյուսելում անցել են կառուցողական մթնոլորտում

PanARMENIAN.Net - Մարտի 6-ին Բրյուսելում տեղի ունեցան Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի նախագծի շուրջ բանակցությունների երկրորդ փուլը: Ինչպես հաղորդեցին ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում, խորհրդակցություններն անցան կառուցողական մթնոլորտում:



Ակնկալվում է, որ մոտակա շաբաթների ընթացքում կողմերը կներկայացնեն Գործողությունների ծրագրի տեքստի վերջնական տարբերակը: Հիշեցնենք, որ Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ա. Բայբուրդյանը, իսկ ԵՄ պատվիրակությունը` Եվրոպական հանձնաժողովի արտաքին կապերի գլխավոր վարչության Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Միջին Ասիայի վարչության տնօրեն Հյուգ Մինգարելին:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---