Երեւանում տեղի է ունեցել ազգային անվտանգության ռազմավարության նախագծի աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության նիստերի նախկին դահլիճում տեղի ունեցավ ազգային անվտանգության ռազմավարության նախագծի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի երկրորդ նիստը` ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի նախագահությամբ, որի ընթացքում քննարկվեցին Հայաստանի ազգային անվտանգության մի շարք առաջարկներ: Ինչպես հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, միջգերատեսչական հանձնաժողովում ստացված շուրջ 250 առաջարկություններից քննարկվեցին Ժամանակացույցով երկրորդ նիստի օրակարգում ընդգրկված «ՀՀ ազգային անվտանգության շահերը: Հայաստանը միջազգային հանրության մեջ: ՀՀ ազգային անվտանգության հիմնադրույթները» բաժիններին վերաբերող առաջարկությունները: Մտքերի փոխանակման արդյունքում կատարված լրամշակումներին, ընդհանուր առմամբ, հավանություն տրվեց - հանձնաժողովի քարտուղարությանը հանձնարարվեց իրականացնել դրանց խմբագրումը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---