Հայաստանի եւ Թուրքիայի ԶՈՒ ներկայացուցիչներն առաջին անգամ մասնակցեցին մի միջոցառման, որը ՆԱՏՕ-ի հովանավորությամբ չէր անցնում

PanARMENIAN.Net - Վերջերս Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության դեմ միջազգային պայաքրին նվիրված սիմպոզիումը, ընդհանուր առմամբ, լավ էր կազմակերպված: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը, հաղորդում է Հայաստանի ՊՆ ղեկավարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Նրա խոսքերով, սիմպոզիումը հակաահաբեկչության արդի խնդիրների մասնագիտական քննարկմանն էր հրավիրել աշխարհի շատ երկրների պետական եւ որ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներին: «Հայտնի վերլուծաբանների թվում զեկույցներով հանդես եկան ԱՄՆ շտաբների պետերի կոմիտեի նախագահ Թոմաս Օ`Քոննելը, Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Հիլմի Օզկեկը եւ այլոք: Համաժողովի աշխատանքին մասնակցեցին Եվրոպայի, Ասիայի, Հյուսիսային Աֆրիկայի, Ամերիկայի երկրների ներկայացուցիչներ»,-նշել է գեներալ-մայորը: Հ.Քոթանջյանն ընդգծել է, որ մինչ այդ Հայաստանի եւ Թուրքիայի ԶՈՒ ներկայացուցիչները հնարվորություն են ունեցել մասնակցել միայն ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող միջոցառումներին: «Այս միջոցառմանը արտերկյա մասնագետները, ինչպես նաեւ Հայաստանի ներկայացուցիչը, մասնակցել են Թուրքիայի Գլխավոր շտաբի պետի հրավերով: Սիմպոզիումը, համադրելով բազմակողմ եւ երկկողմ շփումների ձեւաչափերը, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ միջպետական հարաբերությունների բացակայության պայմաններում հնարավորություն էր տալիս ուղղակիորեն դիտարկել հարեւան պետության իրական գործունեությունը միջազգային համագործակցության ամենզգայուն եւ բարդ ոլորտներից մեկում»,-ասել է պաշտպանության նախարարի խորհրդականը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---