Իրանի դեմ ԱՄՆ պատերազմի արդյունքում կտուժի նաեւ Հայաստանը

PanARMENIAN.Net - Երեւանը չի կարող անտարբեր մնալ հասունացող աղետի հանդեպ, սակայն, ցավոք, հնարավորություն չունի ազդելու իրադարձությունների զարգացման վրա: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքերով, Հայաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ չէ եւ, ինչն ավելի կարեւոր է, մեծ քաղաքական կշիռ չունի աշխարհի տերությունների համար: «Դա չի նշանակում, թե մենք պետք է լռենք. Իրանը Հայաստանին բարեկամ երկիր է, սակայն իրատեսական չի լինի հույս դնել Երեւանի լուրջ աջակցության վրա: Առավել եւս Ադրբեջանի հետ անավարտ հակամարտության առկայության պայմաններում»,-նշել է նա: Ըստ քաղաքագետի, կտուժեն բոլորը, այդ թվում նաեւ Հայաստանը: «Դա հսկայական մասշտաբների իսկական հումանիտար աղետ կլինի: Օգտվելով անվիճելի տեխնիկական գերազանցությունից` Ամերիկան ի վիճակի է ռմբակոծել Իրանի բոլոր կարեւոր տնտեսական օբյեկտները` էլեկտրակայնները, գործարանները, կամուրջները, նավահանգիստները, երկաթուղային կայարանները, քաղաքացիական եւ ռազմական օդանավակայանները:..Ես արդեն ասել եմ, որ կա Վաշինգտոնի եւ Բաքվի կողմից հրահրվող քաղաքացիական պատերազմի վտանգը: Հարեւան պետություններ կխուժեն փախստականների հսկայական հոսքեր, որոնց այդ երկրների տնտեսությունը ի վիճակի չի լինի ապահովել: Բացի այդ, իրանական հրթիռների հասանելիության շառավիղում գտնվող ԱՄՆ դաշնակիցները հավանաբար հարձակման կենթարկվեն Իրանի կողմից: Իսկ եթե Թեհրանին հաջողվի փակել Պարսից կամ Օմանի ծոցերը, ապա տնտեսական ճգնաժամի մեջ կհայտնվի Եվրոպան»,-ընդգծել է Լեւոն Մելիք-Շահնազարյանը:



Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---