Երեւանում տեղի կունենա «Փրկարար 2006» զորավարժությունների պլանավորման եզրափակիչ համաժողովը13 ապրիլի 2006 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Զորավարժությունները, որ անցնելու են ՆԱՏՕ-ի «Գործընկերություն` հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, տեղի կունենան այս տարվա հուլիսի 12-28-ը: Ապրիլի 19-21-ը Երեւանում կկայանա ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության «Փրկարար-2006» զորավարժության վերջնական պլանավորման համաժողովը: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Զորավարժությունն անցնելու է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն` հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, այս տարվա հուլիսի 12-28-ը, որին նախատեսվում է 12 երկրների շուրջ 250 ներկայացուցիչների մասնակցություն: Զորավարժությունը կրում է հրամանատարաշտաբային բնույթ եւ ուղղված է բնական եւ տեխնածին աղետների ընթացքում ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության ու ՀՀ տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության փրկարարական ծառայության աշխատանքների կազմակերպմանն ու համադրմանը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների հետ փոխգործակցելիության հնարավորությունների ընդլայնմանը: Ուշագրավ Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Ամենաընթերցվողը բաժնում | Վարդանյանը Բաքվի բանտում ենթարկվել է խոշտանգման․ Փաստաբանները դիմել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտե Նրան ստիպել են երկար ժամանակ ոտքի վրա կանգնած մնալ և ավելի քան երկու օր զրկել են խմելու ջրից Բաղրամյան պողոտան բաց է, Բագրատ սրբազանը հայտարարել է շարժման վերադասավորման մասին Ըստ սրբազանի՝ առաջիկա երեք օրը տարբեր հանդիպումներ կունենան ՀՀ կժամանի ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալը Նա կգլխավորի Կալիֆորնիա, Կանզաս, Միչիգան, Մոնթանա և Փենսիլվանիա նահանգների նահանգային պաշտոնյաների պատվիրակությունը ՀԱՊԿ․ ՀՀ–ն շարունակում է լինել կառույցի լիիրավ անդամ Այնտեղ նաև ուշադրությունը հրավիրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն պարզաբանմանը |