Սաֆարովի գործը. Հունգարական օրենքների համաձայն, ցմահ բանտարկությունը էքստրադիցիա չի թույլատրում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի եւ Հունգարիայի միջեւ հանցագործների էքստրադիցիայի վերաբերյալ համաձայնագիր գոյություն չունի: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Գուրգեն Մարգարյանի ընտանիքի իրավունքները պաշտպանող Նազելի Վարդանյանը: Նրա խոսքերով, նույնիսկ եթե նման համաձայնագիր գոյություն ունենար, Ռամիլ Սաֆարովին միեւնույն է չէին ուրղարկի հայրենիք պատիժը կրելու համար:



«Հունգարական օրենքների համաձայն, ցմահ բանտարկությունը հանցագործների էքստրադիցիա չի թույլատրում: Պարզապես, Ադրբեջանում այդպիսով նորից մոլորության մեջ են գցում բնակչությանը, ինչպես դա արվում էր երկուսուկես տարվա ընթացքում»,- նշել է նա: Նազելի Վարդանյանը նաեւ ավելացրել է, որ մայիսի 3-ին սկսվելու Ռամիլ Սաֆարովի նկատմամբ հարուցված երկրորդ քրեական գործի լսումը` պահակախմբի վրա հարձակվելու առնչությամբ: Մամլո ասուլիսի ժամանակ Նազելի Վարդանյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ԶԼՄ-ներին աջակցության եւ ճշմարտացի հրապարակումների համար:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---