«Արմավիա» ընկերության տնօրինության տակ մնաց երկու աէրոբուս

PanARMENIAN.Net - «Արմավիան» կորցրեց եւս մեկ Ա-320 տիպի օդանավ: Մայիսի լույս 3-ի գիշերը Երեւան-Սոչի չթվերթը կատարող Ա-320 աէրոբուսի հետ կատարված ողբերգությունից հետո հայկական ավիաընկերության տնօրինության տակ մնաց եւս երկու աէրոբուս (լիզինգով), ինչպես նաեւ Յակ-42 եւ Իլ-86 ինքնաթիռները, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Օդանավի արժեքը կազմում էր 25 մլն դոլար, այն ապահովագրված էր Ֆրանսիայում: Սոչիի մոտ վթարի ենթարկված ինքնաթիռի արժեքը նույնպես 25 մլն դոլար էր, այն եւս ապահովագրված էր: Ընթացիկ տարվա հունվարին «Արմավիա» ընկերությունը հայտնել էր 2004 թ. արտադրության Ա-319 աէրոբուսը լիզինգային կարգով գնելու մասին եւ եւս մեկ Ա-319-ը մայիսին գնելու ծրագրերի մասին, որի արդյունքում ընկերության ավիաշարժակազմը կազմված կլիներ 5 աէրոբուսներից, մեկ Իլ-86, երկու Յակ-42 եւ մեկ Յակ-40 ինքնաթիռներից: Ըստ ընկերության կոմերցիոն տնօրեն Անդրեյ Աղաջանովի, ընկերության պլաններն անփոփոխ են մնում:



«Արմավիա» ընկերությունը հիմնվել է 1996 թվականին, իր առաջին չվերթը կատարել է 2001-ին: 2004 թվականին նրա օդային շարժակազմը կազմված էր Ա-320 չորս ինքնաթիռներից եւ ընկերությունը դարձավ տարածաշրջանի առաջատարը շահագործվող արեւմտյան տեխնիկայի քանակով:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---