Ղարաբաղյան հակամարտություն. բանակցային ռեսուրսը սպառված չէ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ակտիվ միջնորդությամբ, շարունակվում են: Այդ մասին «Ազգ» օրաթերթին տված on-line հարցաձրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նրա խոսքերով, երկկողմ հանդիպումներ են ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները, արտգործնախարարները: «Ղարբաղյան հարցի կարգավորումը բարդ ու լարված գործընթաց է, եւ բոլորս պետք է հասկանանք, որ բանակցվող յուրաքանչյուր կետ ուղղակիորեն մեր ժողովրդի, Հայաստանի Հանրապետության եւ ԼՂՀ-ի անվտանգությանն է վերաբերում»,- նշել է նա` հավելելով, որ բանակցային ռեսուրսը սպառված չէ եւ չպետք է հիասթափվել կամ այլ հետեւություններ անել, եթե այդ գործընթացի ինչ-որ փուլերում որոշակի հարցերի շուրջ դիրքորոշումների մերձեցումից հետո մեկ այլ կետի շուրջ դիրքորոշումը այս կամ այն կողմից կարծրանում է: «Իհարկե, եթե չկա խաղաղություն, իսկ զինադադարը դեռ խաղաղություն չէ, ժամանակն աշխատելու է ի վնաս եւ մեզ, եւ Ադրբեջանի: Ակնհայտ է, որ տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատումը բոլոր կողմերի համար շահեկան է»,- նշել է Ա. Մարգարյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---