ՆԱՏՕ-ն մտադիր է երկարատեւ համագործակցություն ծավալել Հայաստանի հետ23 մայիսի 2006 - 20:18 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն մտադիր է երկարատեւ համագործակցություն ծավալել Հայաստանի հետ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը: Նրա խոսքերով, ներկայումս ամփոփվում են Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի մշակման առաջին վեց ամիսների արդյունքները: «Մենք գոհ ենք կատարված աշխատանքից, նախանշված են ծրագրի հետագա մշակման քայլերն ու փուլերը: Դաշինքի համար շատ կարեւոր են հարաբերությունները Հայաստանի հետ»,-նշել է Սիմոնսը: Նա հաստատել է ՆԱՏՕ-ի ցանկությունը Երեւանում տեղեկատվական կենտրոն բացելու վերաբերյալ: «Սակայն մենք պետք է ստանանք Հայաստանի կառավարության համաձայնությունը առաքելության համար տեղի տրամադրման վերաբերյալ»,-ասել է Ռ.Սիմոնսը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |