Ուկրաինան զենք չի առաքում Ադրբեջան

PanARMENIAN.Net - Ուկրաինան բարեկամ երկիր է Հայաստանի համար: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի Գլխավոր շտաբի պետ, Զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Սերգեյ Կիրիչենկոն: Նրա խոսքերով, Ուկրաինան ջանում է նորմալ հարաբերություններ պահպանել տարածաշրջանի բոլոր երկրների հետ, մասնավորապես Վրաստանի եւ Ադրբեջանի: Ս.Կիրիչենկոն ընդգծեց, որ տեղեկություններն Ադրբեջանին տանկերով եւ ինքնաթիռներով մատակարարելու մասին չեն համապատասխանում իրականությանը: «Ուկրաինան չի միջամտում երկրների միջեւ հակամարտություններին եւ զենք չի առաքում կողմերից եւ ոչ մեկին: Դա վերաբերում է ինչպես թեթեւ սպառազինությանն, այնպես էլ` տանկերին եւ ինքնաթիռներին»,-ընդգծել է Ուկրաինայի Գլխավոր շտաբի պետը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---