Հայաստանն ու Ուկրաինան արձանագրություն են ստորագրել ռազմական համագործակցության մասին

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո առաջին անգամ պաշտոնական այցով Երեւան է ժամանել Ուկրաինայի Գլխավոր շտաբի պետ, Զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Սերգեյ Կիրիչենկոն: Ինչպես նա նշել է Հայաստանի Զու Գլխավոր շտաբի պետ, ՀՀ պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի հետ համատեղ մամլո ասուլիսում, այցի արդյունքում արձանագրություն է ստորագրվել երկու երկրների միջեւ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության մասին: «Այցն, անկասկած, նոր խթան կհանդիսանա Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ համագործակցության համար ամենատարբեր ոլորտներում: Մենք քննարկեցինք ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում համագործակցության, խաղաղապահ գործողություններին երկու երկրների զինված ուժերի մասնակցության եւ ռազմական շինարարության հարցեր»,-նշել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը: Մ.Հարությունյանը կարեւորել է, որ Հայաստանը եւ Ուկրաինան մտադիր են համագործակցել ռազմական բարեփոխումների ոլորտում` զինված ուժերը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---