Ֆրանսիայի հայկական համայնքն իր դերն ունի Երեւանի հանդեպ Փարիզի առանձնահատուկ հետաքրքրության առումով

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի հայ համայնքն օրինակելի է այն առումով, որ հայկական ծագում ունեցող ֆրանսիացիները ամբողջությամբ ինտեգրված են ֆրանսիական հանրության բոլոր բնագավառներում: Այդ մասին PanARmenian.Net-ին է հայտարարել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունին: Նրա խոսքերով, հայ ահամայնքի ներկայացուցիչները ներկայացված են եւ' քաղաքականությունն է, եւ' պրոֆեսիոնալ գործնեությունը, եւ' կրթությունը, եւ' տնտեսությունը: «Նրանց միակ եւ լրիվ հասկանալի տարբերությունը իրենց կապվածությունն է նախնիների երկրին: Դրանով, մասնակիորեն, բացատրվում է Հայաստանի նկատմամբ Ֆրանիսայի առանձնահատուկ հետաքրքրությունը եւ մեր երկրների հարաբերությունների զարգացումը»,-նշել է Երեւանում Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
    Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
    ---