Քոչարյան-Ալիեւ հանդիպմանը Բուխարեստում ոչ մի առաջընթաց չի արձանագրվել

PanARMENIAN.Net - Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպմանը Բուխարեստում ոչ մի առաջընթաց չի արձանագրվել: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, հարցերը, որոնց առումով նախագահները համաձայնության չէին եկել Ռոմբուեյում, Բուխարեստում եւս չեն կարգավորվել` չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր ձեւակերպումներին ու մոտեցումներին: Ընդ որում, նա նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպումը նորմալ մթնոլորտում է անցել: «Այնուամենայնիվ, երկու երկրների արտգործնախարարներին հանձնարարվել է շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները եւ փորձել շփման կետեր գտնել մինչեւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը»,- ավելացրել է Վարդան Օսկանյանը:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---