Հայաստանն անհանգստացած է Մոսկվայում հայերի սպանությամբ 6 հունիսի 2006 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը Ռուսասատնի ԱԳՆ մամլո քարտուղարի միջոցով անհանգստություն է հայտնել վերջերս Մոսկվայում հայազգիների սպանությունների կապակցությամբ: Այդ մասին լրագրողների հետ ունեցած զրույցում հայտնել է Հայաստանի փոխարտոգրծնախարար Գեղամ Ղարիբջանյան: Նրա խոսքերով, խնդիրը բավականին բարդ է, «եւ մենք ուշադրությամբ հետեւում ենք գործընթացին»: «Մոսկվայում հայկական դեսպանատան աշխատակիցները հանդիպումներ են անցկացնում, եւ կարծում եմ, որ առաջիկա պաշտոնական հանդիպումների ժամանակ այդ հարցը անպայման կքննարկվի: Մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որ հետագայում մեր հայրենակիցների հետ նման միջադեպեր տեղի չունենան»,- հայտարարել է նա:Փոխնախարարը նաեւ նշել է, որ հարցին հարթային վերաբերվել պետք չէ` արդյոք նրանք Հայաստանի քաղաքցիներ են թէ ոչ, անհրաժեշտ է հարցին գլոբալ տեսանկյունից մոտենալ: «Այս հարցը ես պատրաստվում եմ նաեւ քննարկել Ռուսաստանի փոխարտգործնախարարի հետ»,- նշել է նա: Ընդ որում, Ղարիբջանյանը նշեց, որ ռուսական ազգայնամոլական կազմակերպություններին ռուսական պետական մարմինների աջակցության մասին չի էլ խոսում: «Վերջերս պաշտոնից հեռացվեց Ռուսաստանի գլխավոր դատախազը: Կարծում եմ, որ դրա պատճառներից մեկն է եղել նմանատիպ խմբավորումների հետ անարդյունավետ պայքարը, եւ կարծում եմ, որ այդ ուղղվածությունը կդառնա գլխավորը նոր դատախազի աշխատանքում»: Միեւնույն ժամանակ, Գեղամ Ղարիբջանյանը ընդգծել է, որ ազգամիջյան թշնամանքի խնդիրը գոյություն ունի էժան աշխատուժով շատ երկրներում, հայտնում է Regnum-ը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |