Հունիսի 19-ին Վարդան Օսկանյանը պաշտոնական այցով կմեկնի Ուկրաինա

PanARMENIAN.Net - Հունիսի 19-ին Հայաստանի արտոգործնախարար Վարդան Օսկանյանը պաշտոնական այցով մեկնելու է Ուկրաինա: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ խոսնակ Վասիլի Ֆիլիպչուկը: Նրա խոսքերով, այցի ժամանակ նախատեսված է Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի ու Ուկրաինայի բարձրագույն ղեկավարության հանիպումներն ու բանակցությունները: Բացի այդ, երկկողմանի բանակցությունների ժամանակ ծրագրվում է մի շարք ակտուալ հարցեր քննարկել երկկողմանի համագործակցության համատեքստում, մասնավորապես երկու կողմերի առեւտրատնտեսական համագործակցության ուղիների ընդլայնում, համագործացկություն միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ինչպես նաեւ եվրաինտեգրման հարցով բանակցություններ: Ֆիլիպչուկի խոսքերով, առանձին ուշադրություն է հատկացվելու «Հարավային Կովկասի տարածքում առկա սառեցված հակամարտությունների» կարգավորման խնդրին, հայտնում է «Նովոստի-Ուկրաինան»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---