Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավար. Նախիջեւանի հայկական գերեզմանատան ավերումը պետք է դատապարտվի

PanARMENIAN.Net - «Ադրբեջան կատարած իմ վերջին այցի ժամանակ ես կարեւորեցի մշակութային ժառանգության պահպանումը: Մենք դատապարտում ենք ադրբեջանական իշխանությունների կողմից Նախիջեւանի Հին Ջուղայի հայկական գերեզմանատան ավերումը»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Շվեյցարիայի արտգործնախարար Միշըլին Կալմի Ռեյը: Նրա խոսքերով, այս կապակցությամբ Շվեյցարիան դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ: Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարն ասել է, թե սեպտեմբերին տեղի կունենա մշակութային ժառանգության պահպանման ԵԽԽՎ հանձնաժողովի այցը: «Հայաստանն ու Շվեյցարիան տարբեր պատմություն ունեն, սակայն շատ ընդհանուր բան ունեն իրենց մշակույթում: Մեր երկրում բավականին ակտիվ հայկական համայնք կա, որը մեծ աշխատանք է տանում ծանոթացնելու համար Շվեյցարիայի բնակչությանը Հայաստանի մշակույթին եւ ավանդույթներին»,-ընդգծել է Միշըլին Կալմի Ռեյը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---