ՀՀ ԱԳ նախարարը եւ ՆԱՏՕ-ի ԽՎ ներկայացուցիչները քննարկել են Հայաստանի եվրաինտեգրման հարցը

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն այսօր ընդունեց տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Պատվիրակության կազմում են ՆԱՏՕ-ի ԽՎ ժողովրդրավարական կառավարման հարցերի, ապագա անվտանգության ու պաշտպանական կարողությունների ենթահանձնաժողովների, եւ ՆԱՏՕ-ի ԽՎ միջազգային քարտուղարության 25 անդամներ` Թուրքիայի ներկայացուցիչ Վահիթ Էրդեմի եւ Բուլղարիայի ներկայացուցիչ Չեթին Կազակի գլխավորությամբ: Հանդիպման մասնակիցները քննարկեցին Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններին, Հայաստանի եվրաինտեգրմանը եւ տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր:



Նախարար Օսկանյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունները, անվտանգության բաղադրիչները, հարաբերությունները հարեւան պետությունների հետ: Ընդհանուր գծերով քննարկվեց նաեւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---