Ֆրանսիայում անհամբերությամբ սպասում են Հայաստանի Տարվա բացմանը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 12-ին Հայաստանի եւ Ֆրանսիայի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանն ու Ֆիլիպ Դուստ Բլազին Ֆրանսիայում կբացեն Հայաստանի Տարին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է France Culture կազմակերպության նախագահ Օլիվիե Պուավրը դ'Արվորը: Նրա խոսքերով, երկու կողմերն էլ արդեն պատրաստ են ներկայացնել միջոցառումների ծրագիրը, որ ներառում է ցուցահանդեսներ, համերգներ, հանդիպումներ հայ մշակույթի գործիչների հետ: «Միջոցառումները կանցնեն ոչ միայն Փարիզում, այլեւ Ֆրանսիայի այլ քաղաքներում»: Մենք անհամբերությամբ սպասում ենք Հայաստանի Տարվա բացմանը, որովհետեւ ձեր երկիրը մեզ համար օտար չէ»,- նշել է Օլիվիե Պուավրը դ'Արվորը:



Օլիվիե Պուավրը դ'Արվորը նաեւ ասել է, որ Տարվա անցկացման գլխավոր նպատակը աշխարհին Հայաստանի ավելի ամբողջական ներկայացումն է: Նա համոզված է, որ Ֆրանսիայում Հայաստանի տարին երկու երկրների համար էլ նշանակալից իրադարձություն կդառնա: «Հայաստանը երեքհազարամյա պատմություն ունեցող երիտասարդ պետության հրաշք է: Ֆրանսիային կներկայացվի Հին եւ Ժամանակակից Հայաստանի արվեստը, ինչպես նաեւ հայ սփյուռքի արվեստը: Մշակույթը քաղաքակրթությունների երկխոսություն է, դրանք հանդիպումներ են, որոնց ընթացքում երկրները հարստանում են: Այն նաեւ աջակցում է տուրիզմին եւ տնտեսական զարգացմանը»,- ընդգծել է Օլիվիե Պուավրը դ'Արվորը:



Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, ապա ֆրանսիական կառավարությունը հատկացնում է 0.5 մլն. եվրո: «Կա անհատների ֆինանսավորման համաձայնեցում: Ես կարծում եմ, որ ընդհանուր գումարը կկազմի 1,5-2 մլն. եվրո: Սակայն դսրանք դեռ նախնական թվեր են»,- ասել է France Culture կազմակերպության նախագահը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---