ՀՀ ԱԳՆ ղեկավար. Ղարաբաղյան հակամարտության կողմերի վրա դեռ ճնշում չի զգացվում

PanARMENIAN.Net - Հայաստանում եւ Ադրբեջանում ընթացող ժողովրդավարական գործընթացները չափազանց շատ են տարբերվում, ընդ որում` հօգուտ Հայաստանի, եւ միջազգային հանրությունը այդ մասին հոյակապ տեղեկացված է: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան չի ասել, որ ժողովրդավարության տեմպերը Հայաստանում նվազել են, նա միայն ասել է, որ Ադրբեջանում այդ ուղղությամբ դրական տեղաշարժեր կան:



Ինչ վերաբերում է հակամարտության կողմերի վրա գործադրվող ճնշման հնարավորությանը, ապա, Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի կարծիքով, այն դեռ չի զգացվում: «Եթե բանակցությունների ընթացքում համաձայնության գային եւ շատ քիչ հարցեր մնացած լինեին, ապա ճնշումը հնարվոր կլիներ: Սակայն հիմա դժվար է ասել, որ հակամարտող կողմերի դիրքերը այնքան են մերձեցել, որ հնարվոր լիներ ճնշում կատարել»,- ընդգծել է Օսկանյանը:



Միեւնույն ժամանակ, Վարդան Օսկանյանը եւս մեկ անգամ հաստատել է` Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: «Առաջարկությունների մեծ մասը Հայաստանի համար ընդունելի են, եւ մենք հուսով ենք, որ Արդրբեջանը կվերանայի իր դիրքորոշումը»,- ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---