ՌԴ Դեսպանատուն. Ազգային թշնամանքը Ռուսաստանում միայն հայերի դեմ չէ ուղղված

PanARMENIAN.Net - Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը հանդիպում է կայացել 2006 թվականի ապրիլի 14-15 Մոսկվայում անցած ԱՊՀ մասնակից երկրների Ստեղծագործող եւ գիտական մտավորականության առաջին ֆորումում Հայաստանի պատվիրակության անդամների խմբի հետ: Ինչպես հայտնում են դեսպանատան մամլո ծառայությունում, ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունում համոզված են, որ այլատյացության փաստերը միայն Ռուսաստանին չէ, որ հատուկ են: Դեսպանությունն անկեղծ ափսոսանք է հայտնել Ռուսաստանի քաղաքացի հայերի դեմ բռնության կիրառմամբ մի շարք օրինախախտումների առումով: «Անկողմնակալ դիտորդին պարզ է, որ ազգայնամոլական դրսեւորումների փաստերը, այլատյացությունը միայն Ռուսաստանին չէ, որ հատուկ է: Ավաղ, այդ չարիքը հաճախ հանդիպում է բազմազգ պետությունների հասարակական կյանքում: Լրիվ անապացույց են այն պնդումները, որ Ռուսաստանի տարածքում ազգային պատկանելության հիմքով օրինախախտումները ուղղված են բացառապես հայերի դեմ:



Անհիմն են նաեւ հանրապետության զանգվածային լրատվամիջոցների հայտարարությունները` Ռուսաստանի օրինապահ մարմինների պասիվության եւ նույնիսկ այդ հանցագործությունների հետ կապերի վերաբերյալ: Բազմաթիվ փաստեր խոսում են վերը նշված մեղադրանքներին հակասող տվյալների մասին:



Այդ փաստերը վկայում են, որ ռուսաստանցի հայերը ամբողջությամբ ներառված են Ռուսաստանի հասրակական կյանքի բոլոր բնագավառներում` առանց բացառության: Նրանք հաջողությամբ իրենց դրսեւորում են պետական կառույցներում, ինքնավարության մարմիրններում, տնտեսական բնագավառում, մշակութային գործնեության մեջ եւ այլն: Վերը թվարկվածը անհնարին կլիներ առանց Ռուսաստանի իշխանությունների` երկրում ապրող էթնոսների միասնությանն ուղղված ջանքերի»,- ասվում է դեսպանատան հայտարարության մեջ:



Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, հանդիպման ռուս եւ հայ մասնակիցները միաձայն կողմ հանդես եկան երկու պետությունների մտավորականության մասնակցության առումով` Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովուրդների բարեկամական հարաբերությունների ամրապնդման համար, նշեցին ԱՊՀ ձեւաչափում մարդասիրական համագործակցության կարեւորությունը, կոնկրետ առաջարկներ արեցին այդ առումով:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---