Տ. Թորոսյան. Ազգերի ինքնորոշման իրավունքի մասին թեզը դառնում է ընդունելի ԵԽԽՎ համար

PanARMENIAN.Net - Ստրասբուգում` Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանին, Մոնտենեգրոյի անկախության հանրաքվեի արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ելույթ ունեցողները փորձում էին զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի հետ համեմատություններից: Այդ մասին ԼՂՀ խորհդրանաի խոսնակ Աշոտ Ղուլյնաի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է հայկական խորհրդարանի խոսանակ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը: «Սակայն ակնհայտ էր, որ ինքնորոշման իրավունքի կիրառումն ավելի ու ավելի ընդունելի է դառնում ԵԽԽՎ պատգամավորների համար»,- ասել է Թորոսյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ մահապատժի վերացման կոնվենցիան չվավերացրած երկրների մասին զեկույցի քննարկման ժամանակ արձանագրվել է, որ ԼՂ-ում մահապատիժը վերացված է` ի տարբերություն հակամարտության այլ գոտիների:



Իր հերթին, Աշոտ Ղուլյանը ՀՀ Աժ նախագահին պատմեց ԱՄՆ իր այցի արդյունքների մասին: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ ՀՀ եւ ԼՂՀ Ազգային ժողովների միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին. աշնանը Երեւանում տեղի կունենա հանձնաժողովի հերթական նիստը, հայտնում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---