Տիգրան Թորոսյան. Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումները ներկա փուլում ոչինչ չեն բերի

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը երեկ հանդիպել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինի հետ, հայտնում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում անդրադառնալով ադրբեջանական քարոզչամիջոցների շուրջ մեկ ամիս առաջ սկսած շահարկումներին` ՀՀ խորհրդարանի նախագահը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հարակից տարածքներում հրդեհների դեպքերի շուրջ ադրբեջանցիները ապատեղեկատվություն են տարածում բոլոր ուղղություններով: Վլադիմիր Պրյախինը խոստացավ խորհրդարանի նախագահի մտահոգությունը փոխանցել ԵԱՀԿ ղեկավարներին: Այդ շրջագծում անդրադարձ եղավ եւ ԼՂՀ հարցի լուծման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանն ու ակնկալիքներին: Նշվեց, որ երբ նպատակ կա հակամարտությունը արագ հաղթահարել, պետք է հստակ գնահատականներ տրվեն կողմերի պահվածքին` մասնավորապես ադրբեջանական կողմի ռազմատենչ հայտարարություններին եւ ատելության քարոզչությանը: Հակամարտության հաղթահարման լիարժեք ցուցիչը հասարակությանը փոխանցվող տրամադրություններն են: Իհարկե, հասկանալի է, որ համանախագահները պետք է լինեն զգույշ եւ զուսպ, նպաստելու համար կողմերի դիրքորոշումների մերձեցմանը, սակայն երբ որեւէ վերաբերմունք չեն արտահայտում հասարակությանը բացասարական տրամադրությունների փոխանցմանը, սա անգամ խրախուսում է խնդրի կարգավորմանը ձեւական մոտեցումը: Վլադիմիր Պրյախինի խնդրանքով անդրադառնալով երկու երկրների նախագահների սանկտպետերբուրգյան ակնկալվող հանդիպման հնարավորությանը, պարոն Թորոսյանը նշեց, որ հանդիպումներն այսուհետեւ նոր բան չեն տա, քանի դեռ մշակված չեն մեխանիզմներ, որոնք թույլ կտան ճշտել, թե ովքեր են հրաժարվել նախօրոք ձեռքբերված համաձայնությունից:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---