Ալեքսանդր Իսկանդարյան. 2006 թվականին Ղարաբաղյան կարգավորման հարցում հույս չի մնացել

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում սկզբունքային որեւէ նոր բան չի նախատեսվում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է Կովկասի ԶԼՄ-ների ինստիտուտի (ԿԶԼՄԻ) տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան ոչ մի նոր գաղափար կամ առաջարկ չի հնչեցնի:



Ալեքսանդր Իսկանդարյանն ընդգծել է, որ 2006 թվականին հակամարտության կարգավորման հարցում հույս չի մնացել: «Փաստորեն, կատարվեց այն, ինչը եւ կանխատեսում էին քաղաքագետներն ու փորձագետները. Ղարաբաղյան հարցի կարգավորման մեջ որեւէ առաջխաղացում 2006 թվականին չի լինի»,- ընդգծել է ԿԶԼՄԻ-ի տնօրենը:



Նշենք, որ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ Մեթյու Բրայզան հնարավոր է Ղարաբաղյան հարցի կարգավորման նոր առաջարկներ ներկայացնի: ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ-ի կողմից համանախագահ Մեթյու Բրայզայի այցելությունը Երեւան նախատեսված է հուլիսի 29-ին:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---