ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՄՈՒՂԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԱՏՈՐԱԳՐԵԼԻՍ ՎՐԱՑԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՎՐԱ ՃՆՇՈՒՄ Է ԳՈՐԾԱԴՐՎԵԼ 3 դեկտեմբերի 2002 - 18:29 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի բնապահպանության նախարար Նինո Չխոբաձեն խոստովանել է, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նախագծի օպերատոր «Բրիթիշ փեթրոլեում-Ադրբեջան» ընկերության ներկայացուցիչները ճնշում են գործադրել վրացական կողմի վրա` նավթամուղի վրացական հատվածի կառուցումն սկսելու համար անհրաժեշտ էկոլոգիական փաստաթղթի մշակման ընթացքում: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նախարարը նշել է, որ ճնշում է գործադրվել ոչ միայն իր, այլեւ բանակցություններին մասնակցող նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի նկատմամբ: Միեւնույն ժամանակ նախարարը նշել է, որ հատկապես Շեւարդնաձեի դիրքորոշման շնորհիվ է հաջողվել նախագծի ներդրողներին ներկայացնել պայմաններ, որոնք նրանք պետք է կատարեն մինչեւ նախագծի շինարարության սկիզբը: Նինո Չխոբաձեն նշել է, որ այդ պայմանների կատարման առումով մշտական դիտարկում է անցկացվելու, ինչը ֆինանսավորվելու է Համաշխարհային բանկի հատուկ վարկի միջոցներից: Հիշեցնենք, որ երեկ Վրաստանի կառավարությունը ստորագրել է համաձայնագիր, որը թույլատրում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի վրացական հատվածի կառուցումը:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |