2007 թվականին Հունաստանում ծրագրվում է Հայաստանի ԶՈՒ պատմությանը նվիրված ցուցահանդես կազմակերպել

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Հունաստանում գտնվող ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 3-ին մասնակցել է «Դեֆենդորի Ինթերնեյշնլ» պաշտպանական համակարգերի 14-րդ միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը, ծանոթացել պաշտպանական սպառազինության վերջին տեխնոլոգիական նմուշներին: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, առանձին այցելություն է կազմակերպվել հունական ԵԲՈ-ՊԻՐԿԱԼ ձեռնարկության ստորադասը համարվող հայ-հունական ԼՏ-ՊԻՐԿԱԼ համատեղ ձեռնարկության տաղավար, որտեղ ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպում է ունեցել ձեռնարկության հունական կողմի ղեկավարության հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ձեռնարկության ներկա եւ ապագա գործունեությանը վերաբերող հարցեր:



Այցի ծրագրի շրջանակներում նույն օրը պատվիրակությունն այցելել է Հունաստանի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիա, որտեղ հանդիպում է ունեցել ակադեմիայի ղեկավարության եւ տեղում ուսանող ՀՀ ԶՈՒ կուրսանտների խմբի հետ: Պատվիրակությունն այցելել է նաեւ Հունաստանի ազգային պաշտպանության նախարարության ռազմական թանգարան: Թանգարանի ղեկավարարության հետ հանդիպումից եւ տեղում շրջայցից հետո կողմերի միջեւ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել 2007թ. թանգարանում ՀՀ զինված ուժերի պատմությանը նվիրված ցուցահանդես կազմակերպելու հնարավորության վերաբերյալ:



Հոկտեմբերի 4-ին պատվիրակությունը հանդիպում է ունեցել ազգային պաշտպանության նախարար պարոն Էվանգելոս Մեյմարակիսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հունական երկկողմ ռազմական համագործակցության ներկա ընթացքը եւ հեռանկարները, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ` ռազմական կրթության եւ խաղաղապահության բնագավառներում հայ-հունական համագործակցության ընդլայնման վերաբերյալ: Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարը` Հունաստանում ՀՀ դեսպանությունում հանդիպում է ունեցել Հունաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---