Իտալիան կաջակցի Հայաստանին Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն ընդունեց տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստանում գտնվող Իտալիայի ԱԳ նախարարության պետական քարտուղարի տեղակալ Ֆամիանո Կրուչանելիի գլխավորած պատվիրակությունը: Կողմերը գոհունակությամբ գնահատեցին երկու երկրների հարաբերությունների արդի մակարդակը եւ հույս հայտնեցին համագործակցությունն առավել խորացնել հատկապես տնտեսական եւ մշակութային ոլորտներում: Իտալիայի փոխարտգործնախարարը հայտնեց իր երկրի պատրաստակամությունը աջակցելու Հայաստանին Եվրոպական հարեւանության քաղաքականություն ծրագրի շրջանակներում: Կողմերն անդրադարձան նաեւ Հայաստան - Թուրքիա հարաբերությունների ներկա փուլին` ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համատեքստում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերջին զարգացումներին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---