ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը հայ դիվանագետների հետ քննարկել է ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Արման Կիրակոսյանը եւ Արմեն Բայբուրդյանն ընդունել են ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, դեսպան Ջուլիա Ֆինլիին: Կողմերը քննարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հակամարտության կարգավորմանը, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, Հայաստանի էներգետիկ անվտանգությանը, 2007թ. Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին, մարդու իրավունքների ոլորտին, օրենսդրական դաշտի բարեփոխման գործընթացներին առնչվող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեությանը եւ վերջինիս կողմից իրականացվող ծրագրերի գործընթացին: Իր հերթին Ջ. Ֆինլին ներկայացրել է ԱՄՆ մշտական ներկայացուցչության գործունեությունը ԵԱՀԿ մարմիններում:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---