Լեհաստանը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանն հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի Հանրապետության Սենատի մարշալ Բոգդան Բորուսեւիչի հետ, հայտնում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանում ԼՀ դեսպան Թոմաշ Կնոտհեն եւ Լեհաստանում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանը: Գոհունակությամբ արձանագրելով, որ Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ անցած 15 տարիներին հաստատվել են դինամիկ զարգացող հարաբերություններ` Տ. Թորոսյանը նշեց, որ պարոն Բորուսեւիչի այցը նոր խթան կդառնա այդ հարաբերությունների խորացման համար: ԱԺ նախագահը Լեհաստանի Սենատի նախագահի այցը կարեւորեց նաեւ եվրաինտեգրման քաղաքականության շրջանակներում, նշելով, որ Հայաստանն իր արտաքին քաղաքական գերակայություն է հռչակել եվրաինտեգրումը, իսկ Լեհաստանը, երկու տարի առաջ դառնալով ԵՄ անդամ, բավարար փորձ է կուտակել, որը Հայաստանի համար օգտակար ու հետաքրքիր է: Եվրամիության հետ նոր հարեւանության ծրագրի ստորագրումից հետո հայ-լեհական հարաբերությունները զարգացման նոր հնարավորություններ կստանան: Անդրադառնալով ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններին` հայկական խորհրդարանի խոսնակը նշեց, որ Հայաստանում իրականացվում է Անհատական գործընկերության ծրագիրը, եւ Լեհաստանի հետ համագործակցության հնարավորություններ կան նաեւ այս առումով: Նրա խոսքերով, Ազգային ժողովում ստեղծված է պատգամավորական բարեկամության խումբ Լեհաստանի հետ, գործում է եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովը, բավարար փորձ է կուտակվել միջազգային կառույցներում շփումների առումով` այս ամենը հայ-լեհական կապերը զարգացնելու լավ հիմք են` հաշվի առնելով նաեւ դարավոր բարեկամությունը:



Իր հերթին, Բոգդան Բորուսեւիչը հայտարարեց, որ պատվիրակության կազմում ընդգրկված են եւ Սենատի, եւ Սեյմի, եւ կառավարության ներկայացուցիչներ, եւ այդ փաստն արդեն իսկ վկայում է, թե Լեհաստանն ինչ մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ կապերի զարգացմանը: Նրա խոսքերով, 90-ական թթ. համեմատ` Հայաստանն, իրոք, մեծ առաջաքայլ է արել: Գոհունակությամբ անդրադառնալով ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացման քաղաքականությանը` Լեհաստանի Սենատի մարշալը պատրաստակամություն հայտնեց նպաստել այդ գործընթացներին: նա նաեւ կարեւորեց 2007-ի խորհրդարանական ընտրությունները եվրոպական չափանիշներին համապատասխան անցկացնելը, քանի որ դրանից մեծապես կախված է Հայաստանի զարգացումը: Պարոն Բորուսեւիչը Հայաստանի ու տարածաշրջանի կայունության ու զարգացման համար կարեւորեց հակամարտությունների խաղաղ կարգավորումը` ինչպես Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի, այնպես էլ ռուս-վրացական:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---