Բորուսեւիչ. Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի երկու սկզբունք հաշվի առնելով

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքները հաշվի առնելով, հայտարարել է Լեհաստանի խորհրդարանի խոսնակ Բոգդան Բորուսեւիչը: Lեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ հակասություններ կան երկու սկզբունքների միջեւ: Առաջինը, դա տարածքային ամբողջականության սկզբունքն է, երկրորդը` ազգերի ինքնորոշումը: Այդ հակամարտության կարգավորման ժամանակ պետք է հաշվի առնել այս երկու սկզբունքները»,- հայտարարել է Բոգդան Բորուսեւիչը մամլո ասուլիսի ժամանակ Բաքվում: «Լեհաստանը չի հանդիսանում հակամարտության կողմ: Սակայն ես գտնում եմ, որ այդ հակամարտությունը, առաջին հերթին պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով: Եւ այդ հակամարտության կարգավորման միակ ուղին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից որոշված քայլերին հետեւելն է: Այդ խմբի կողմից հստակորեն որոշված են քայլերը, որոնք պետք է կատարվեն հակամարտության կարգավորման համար»,- ավելացրել է լեհական խորհրդարանի խոսնակը:



Բ. Բորուսեւիչը նաեւ կրկնեց իր առաջարկը, որն արվել էր նրա կողմից այս շաբաթվա սկզբում Երեւանում եղած ժամանակ, ըստ որի Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ լարվածության մեղմեցման համար նա Լեհաստանի միջորդականության պատրաստակամությունն է հայտնել: «Լեհաստանը Հայաստանի եւ Թուրքիայի հետ լավ հարաբերությունների մեջ է: Մենք ցանկանում են նախաձեռնություններով հանդես գալ, որոնք կնվազեցնեն անվստահության, լարվածության մակարդակը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ: Եւ մեր դիվանագիտությունն առաջարկով է հանդես եկել, որպեսզի Լեհաստանը կարողանար ներկայացնել Թուրքիայի շահերը Հայաստանում, եւ Հայաստանի շահերը Թուրքիայում»: «Այդ շահերը կան, չնայած շրջափակմանը, կա առեւտուր, շփումներ: Իհարկե, պետք է ասել, որ երկու երկրների միջեւ ծնդիրներ եւ դժվարություններ գոյություն ունեն: Սակայն մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է որոշակի պայմաններ, հիմք, մթնոլորտ ստեղծել նրա համար, որպեսզի այդպիոսվ օգնենք այդ խնդիրների կարգավորմանը: Այդպիսի առաջարկով մենք հանդես ենք եկել, եւ հիմա պատասխանի ենք սպասում, քանի որ այս հարցում պետք է երկու կողմերն էլ շահագրգռված լինեն»,- ընդգծել է խոսնակը, հայտնում է Day.az-ը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---