Գերմանիայում հայերի օրինականացման գործընթացին աջակցում է Ռեադմիսիայի մասին համաձայնագիրը

PanARMENIAN.Net - Գերմանիայում Հայաստանի դեսպանատունը համագործակցում է երկրի իշխանությունների հետ` հայ գաղթականների օրինակացման հարցով: Այդ մասին Երեւանում հայտարարել է Գերմանիայում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը: Նրա խոսքերով, Գերմանիայում հայերի օրինականացման բոլոր հարցերի կարգավորման գործընթացին աջակցում է 2006 թվականին ՀՀ եւ ԳԴՀ ԱԳՆ ղեկավարների միջեւ ստորագրված Ռեադմիսիայի մասին համաձայնագիրը:



Հայ դիվանագետը նաեւ նշել է, որ տվյալ համաձայնագրի շրջանակներում արդեն օրինականացվել է Գերմանիայում մի շարք հայերի բնակությունը: «Սակայն կան նաեւ Գերմանիայում անօրինական բնակվող հայերի դեպորտացիայի դեպքեր»,- ասել է նա, ավելացնելով, որ նման դեպքերի կոնկրետ վիճակագրությունը տանում է Գերմանիայում Հայաստանի դեսպանատան հյուպատոսային բաժինը:



Մոտավոր տվյալներով, Գերմանիայում 30-35 հազար հայ է բնակվում:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---