ԹՈՒՐՔԻԱՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՉԵՉԵՆ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻՆ, ԳՐՈՒՄ Է ԿԻՊՐՈՍԻ ԹԵՐԹԸ

PanARMENIAN.Net - Անկարան խոչընդոտում է Ռուսաստանի հատուկ ծառայությունների ահաբեկչության դեմ պայքարին, գրում է Կիպրոսի «Պոլիտիս» թերթը: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, թերթին հայտնի են դարձել չեչեն գրոհայիններին զենքի մատակարարման գործարքի որոշ մանրամասներ: Մասնավորապես, Բելգիայի գործարար շրջանակների հավաստի աղբյուրներից թերթին հաղորդել են, որ ոմն Մահոմեդ Բարաեւը վրացական «Ինդո-Ջորջիա ինթերնեշնլ» ֆիրմայի անունից մի քանի շաբաթ առաջ Անկարայում համաձայնագիր է ստորագրել «Բիրլեշիք», «IMS» եւ «Շարք Էքսպրես» թուրքական ֆիրմաների հետ զինամթերք մատակարարելու շուրջ: Թուրքական կողմից բանակցությունները գլխավորել է բելգիական «Atlantic Pacific Corporation» ընկերության տնօրեն Վելի Դուրոքը: Ընդգծվել է, որ հոդվածում ներկայացված փաստերը վերջին ժամանակներս հայտնի են դարձել Եվրոպայի մի շարք գործարար շրջանակների, որոնք անհանգստացած Մոսկվայում տեղի ունեցած վերջին իրադարձություններից, ջանում են կասեցնել չեչեն գրոհայինների հետ Եվրոպայում զենքի գնումների առնչությամբ ցանկացած շփումներ: Թերթում նշվում է նաեւ, որ չեչեն գրոհայինների համար զենքի դիմաց վճարումը պետք է իրականացվեր Ավստրիայի կենտրոնական բանկի միջոցով:
 Ուշագրավ
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---