ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Տոնե Տինգսգաարդը ժամանել է Հայաստան

PanARMENIAN.Net - Հայաստանում ընտրությունների հարցով ԵԱՀԿ հատուկ համակարգող, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի շվեդ պատգամավոր եւ փոխնախագահ Տոնե Տինգսգաարդը ժամանել է Հայաստան: Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net ին ԵԱՀԿ ԽՎ մամլո ծառայությունում, Տ. Տինգսգաարդը ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավարի պաշտոնում նշանակվել է ԵԱՀԿ գործող նախագահ, Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսի կողմից:



Հայաստանի խորհրդարանական ընտրություններին հետեւելու է ԵԱՀԿ ԽՎ 50 անդամ ԵԽԽՎ-ի, Եվրախորհրդարանի եւ ԺՄԻԳ/ ԵԱՀԿ միջազգայի դիտորդների խմբի շրջանակներում: Ընդհանուր առմամբ, Հայաստանի ընտրություններին հետեւելու է մոտ 100 խորհրդարանական եւ 300 կարճատեւ դիտորդներ:



«Ես ուրախ եմ Հայաստանում գտնվել այդքան կարեւոր եւ հուզիչ պահին: Բոլոր միջազգային դիտորդները կարեւոր դեր են խաղում ընտրություններում, որոնք էական նշանակություն ունեն Հայաստանի ժողովրդավարական զարգացման համար: Ես Հայաստանին եւ ՀՀ բոլոր քաղաքացիներին հաջողություն եմ մաղթում շաբաթ օրը»,- հայտարարել է Տոնե Տինգսգաարդը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---