Սեւրի պայմանագիրը Հայաստանի նկատմամբ ոչ ոք չեղյալ չի համարել

PanARMENIAN.Net - 1920 թվականի օգոստոսի 10-ի Սեւրի պայմանագրի ստորագրումից հետո անկախ Հայաստանի հետ սահամները պետք է որոշվեին չեզոք միջնորդ ԱՄՆ-ի կողմից: Այդ կապակցությամբ, 1921 թվականի Սան-Ռեմոյում Մեծ Բրիտնիայի, Ֆրանսիայի եւ Իտալիայի ներկայացուցիչները դիմել են ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին հայ-թուրքական սահմանի ճշտման հարցով իրավարար որոշում կայացնելու համար, ով եւ Հայաստանի Հանրապետության տարածքը որոշել էր 110 հազար քառակուսի կմ տարածության մեջ: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է արեւելագետ, միջազգային իրավունքի մասնագետ եւ Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանը:



«Իրավարար վճիռը իրենից միպետական համաձայնագիր էր ներկայացնում, որը բողոքարկման ենթակա չէ եւ սահմանափակում չունի ժամանակահատվածում: Փարիզի կոնգրեսի Մեծ քառյակը համատեղ դիմել է Ամերիկայի նախագահին, որպեսզի իրավարար վճռի օգնությամբ որոշվեն Հայաստանի եւ Թուրքիայի սահմանները Վանի, Բիթլիսի, Էրզրումի եւ Տրապիզոնի տարածքներում»,- նշել է Պապյանը:



Նրա խոսքերով, իրավարար վճռի ճակատագիրը կապված չէ Սեւրի պայմանագրի վավերացման հետ: «ԱՄՆ Սենատում ստեղծվեց Ուեսթերմենի հանձնախումբը, որը զբաղվում էր սահմանների ճշտմամբ: ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում գտնվում է քարտեզ եւ որոշում` հաստատված ԱՄՆ պետական մեծ դրոշմով, ինչը հաստատում է փաստաթղթի կարեւորությունը: Ավելին, գոյություն ուներ եւս մեկ հանձնաժողով, որը տեղում զբաղվում էր սահմանի նշումով: Այն գլխավորում էր Հենրի Մորգենթաուն` Հայոց ցեղասպանության շրջանում Օսմանյան Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպանը»,- ընդգծել է հայ դիվանագետը:



Սակայն, նկատել է Պապյանը, նոյեմբերի 29-ին 11-րդ Կարմիր բանակը մտավ Հայաստան եւ Առաջին Հանրապետությունը այլեւս դադարեց գոյություն ունենալ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ: «Այդ պատճառով էլ չիրականացվեցին Սեւրի եւ Լոզանի խաղաղ համաձայնագրերի պայմանները, քանի որ ԽՍՀՄ-ը չէր հանդիսանում ՀՀ-ի իրավահաջորդը»,- ասել է նա:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---